Գեղարքունիքի մարզի՝ կորոնավիրուսով հոսպիտալացված միակ վարակված բնակչի երկրորդ թեստի պատասխանը բացասական է
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացնում է, որ մարզի՝ կորոնավիրուսով հոսպիտալացված միակ վարակվածի երկրորդ թեստի պատասխանը բացասական է։
Սանոսյանը, մասնավորապես գրել է․
«Գեղարքունիքի մարզի սիրելի' բնակիչներ. Տեղեկացնում եմ, որ 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը ԲԱՑԱՍԱԿԱՆ է։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բժիշկները եկել են եզրակացության, որ կարիք կա 3֊րդ թեստը անելու։ Այդ արդյունքները կիմանանք վաղը։ Իմ խնդրանք–հորդորդն է ձեզ, այս օրերին հատակապես, հետեւել միայն ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԻՆ, լինել մեդիա գրագետ՝ չտրվել սադրիչ բովանդակությամբ կայքերի ապատեղեկատվությանը, խոհեմություն ցուցաբերել և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։ Մենք ավելի քան թափանցիկ ենք աշխատում՝ հանուն յուրաքանչյուրիս անվտանգության եւ առողջության։ Առողջ եղե'ք...»։
Նշենք, որ առայսօր Գեղարքունիքը միակ մարզն է, որտեղ կորոնավիրուս գրանցված չէ։ Մարզի միակ բնակչի, որը հոսպիտալացվել էր կորոնավիրուսի կասկածով, առաջին թեստի պատասխանը դրական էր եկել, երկորդը՝ բացասական։



