կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում բուժում է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 4 քաղաքացի

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում բուժում է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 4 քաղաքացի

Արցախից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում կեցավայր ընտրած քաղաքացիներից 4-ը պետպատվերի շրջանակներում բուժում է ստանում Գավառի և Մարտունու բժշկական կենտրոններում։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ երկու բուժառու այժմ ստացիոնար բուժում է ստանում Գավառի, ևս երկուսը՝ Մարտունու բժշկական կենտրոններում։

«Անհրաժեշտության դեպքում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներն օգտվում են նաև ամբուլատոր բուժծառայություններից, դեղորայքից և բուժհետազոտություններից»,-ներկայացրել է Լուսինե Վարդանյանը։

  • Կիսվել: