չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզի 13 կին մանկավարժներ խրախուսվեցին ԿԳՄՍ նախարարի շնորհակալագրերով

Գեղարքունիքի մարզի 13 կին մանկավարժներ խրախուսվեցին ԿԳՄՍ նախարարի շնորհակալագրերով

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված 13 մանկավարժների, ովքեր խրախուսվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի շնորհակալագրերով:

Մարզպետը ողջունեց նրանց, շնորհավորեց նաև Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ՝ մաղթելով նրանց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Այնուհետ Գեղարքունիքի մարզպետը ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի մարտի 29-ի համապատասխան հրամանով նախատեսված շնորհակալագրերը հանձնեց Գավառի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի դասվար Արշալույս Ամիրխանյանին, Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Արեւիկ Սիմոնյանին, Սարուխանի Մ. Մակարյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի պատմության, հասարակագիտության ուսուցչուհի Ռուզաննա Աբրահամյանին, Փամբակ-Դարանակ միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Կարինե Ղազարյանին, Արծվանիստի միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Լյուդմիլա Եղիազարյանին, Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Նոյեմզար Արզումանյանին, Ծակքարի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Սիլվարդ Հովհաննիսյանին, Ներքին Գետաշենի Ա. Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի դասվար Անահիտ Մկրտչյանին, Սեւանի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կենսաբանության եւ բնագիտության ուսուցչուհի Ռուզաննա Ղուկասյանին եւ Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի հայոց պատմության եւ հասարակագիտության ուսուցչուհի Կարինե Գաբրիելյանին:

Գնել Սանոսյանը երկարամյա և անբասիր աշխատանքի համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով միաժամանակ խրախուսեց 2020 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարի շնորհակալագրին արժանացած մանկավարժներ, Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալ Հասմիկ Ումրշատյանին, Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Նելլի Դռնոյանին եւ Շողակաթի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Սյուզաննա Հովսեփյանին:

Խրախուսանքի արժանացած մանկավարժներն իրենց երախտագիտությունն հայտնեցին մարզպետին, իրենց հերթին նշելով, որ այդ պարգեւներն աշխատանքում ավելի պարտավորեցնող են:

 

  • Կիսվել: