հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Գեղարքունիքի գյուղերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ

Գեղարքունիքի գյուղերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ

Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն և ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիք գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, և ըստ նախնական տեղեկությունների՝ կա զոհ:
Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիք մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է գազի կաթսան, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է նշված տան բնակիչ 37-ամյա կինը, ում ինքնությունը ճշտվում է:

Պայթյունի հետևանքով տեղի է ունեցել պատերի փլուզում:

  • Կիսվել: