շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Գեղարքունիքի Չկալովկա գյուղի բենզալցակայանում հրդեհ է բռնկվել

Գեղարքունիքի Չկալովկա գյուղի բենզալցակայանում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ հունվարի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի  Չկալովկա գյուղի վարչական տարածքում  բենզալցակայան է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից  2 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բենզալցակայանի աշխատակիցների հետ  նախ կանխել են բենզալցակայանի տանիքում առաջացած հրդեհը, ապա մարել  այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Նախնական վարկածի համաձայն՝  կրակը բենզալցակայանի տանիքում բռնկվել է էլեկտրական լարերի պատճառով, սակայն վերջնական պատասխան ստանալու համար նշանակվել է փորձաքննություն:

 

  • Կիսվել: