շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

Դեկտեմբերի 26-ին, ժամը 08։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան բքի պատճառով արգելափակվել է և առաջացրել խցանում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ խցանվել է մոտ 150 ավտոմեքենա․ ավտոճանապարհը երկկողմանի փակ է։

Փրկարարները ՃՇՇ և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են խցանված ավտոմեքենաների դուրսբերման աշխատանքներ։ Բնականոն երթևեկությունը կանոնակարգվել է։

  • Կիսվել: