երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գայլերը Փոքր Մասրիկ գյուղում հոշոտել են գյուղացու մեծ թվով ոչխարների ու գառների

Գայլերը Փոքր Մասրիկ գյուղում հոշոտել են գյուղացու մեծ թվով ոչխարների ու գառների

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Մասրիկ գյուղի տներից մեկում գայլերը հոշոտել են ոչխարների, հայտնում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ գայլերը հոշոտել են Փոքր Մասրիկ բնակավայրի 1-ին փողոցի 6-րդ նրբանցքի բնակիչ 30- ամյա Հովհաննես Մեժյանի անասնագոմում գտնվող ոչխարները: Ընդհանուր առմամբ 10-ին հոշոտել են, իսկ 3-ին՝ վնասել:

Անասնագոմում եղել են մոտ 30 գլուխ ոչխար ու գառներ:

  • Կիսվել: