շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գայի պողոտայում վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել խանութի պարիսպին. ուղևորը հոսպիտալացվել է

Գայի պողոտայում վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել խանութի պարիսպին. ուղևորը հոսպիտալացվել է

Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Տիգրան Բաբայանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտա թիվ 33 հասցեում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Քարերի աշխարհ» խանութ սրահի երկաթե պարսպին, կոտրել այն, ապա բախվել քարե սալիկների ցուցատախտակներին։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 21-ամյա Արեն Ասրիյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

 

  • Կիսվել: