ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գայանեի կալանավորման մասին անտեղյակ քաղաքացիներ դեռ շատ կան, և դա մտահոգիչ է. զոհվածի ծնող

Գայանեի կալանավորման մասին անտեղյակ քաղաքացիներ դեռ շատ կան, և դա մտահոգիչ է. զոհվածի ծնող

Չնայած նրան, որ 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները արդեն 3 օր է, ինչ ակցիաներ են իրականացնում ի պաշտպանություն զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի, դեռ կան քաղաքացիներ, որոնք ոչնչից տեղյակ չեն։ Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ նստացույց իրականացնող, 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:
 
«Գիշերը հանգիստ է անցել։ Քաղաքացիներից մոտենում էին, հետաքրքրվում, կային նաև անտեղյակ քաղաքացիներ, որոնց համար անհասկանալի էր, թե ինչու ենք այստեղ։ Զարմանալի է և մտահոգիչ, որովհետև երեք օր է՝ ողջ լրատվականներն այս մասին են հայտնում, և դեռ հույս ունենք, որ ժողովուրդը կարդնանա այս թմբիրից»,–ասաց Ռոստոմյանը։
Նրա խոսքով` Գայանե Հակոբյանին կալանավորելու որոշումը դուրս է բարոյական նորմերից։ Քաղաքակիրթ երկրներում հայրենիքի համար զոհված ծնողների առջև ծնկի են գալիս, իսկ հայաստանում լռեցնում են։
 
«Քաղաքացիներ պետք է գիտակցեն, որ այն վիշտը, որն այսօր մերն է, վաղը իրենց տուն է մտնելու։ Հերոսածին մոր են կալանավորում, իսկ քաղաքացիներից շատ քչերի մոտ ենք մտահոգություն տեսնում։ Հույս ունենք այսօր՝ նրանք կմիանան մեզ»,–ասաց նա։
 
Նրա խոսքով` այսօր զոհվածների ծնողները պայքարում են իրենց որդիների գործը կիսատ չթողներու համար, քանի որ հա կայրենիք, բայց այլևս չկա պետություն։ Խոսելով հետագա գործողություններից Ռոստոմյանը նշեց, որ հաճախ են որոշակի փոփոխություններ անում՝ Գայանեին չվնասելու համար։

  • Կիսվել: