երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը շարունակվելու է այսօր ժամը 13:00-ին

Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը շարունակվելու է այսօր ժամը 13:00-ին

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը շարունակվելու է այսօր ժամը 13:00-ին՝ Շենգավիթի դատարանում: Այս մասին տեղեկացնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նշենք, որ քննիչը ներկայացրել է կալանքի միջնորդություն, դատարանը այն քննելու է ձերբակալման բողոքի հետ միասին: Տիկին Գայանեի վիճակը վատացել է, նրա համար շտապօգնության մեքենա են կանչել դատարան:

Մինչև լուսաբաց, չնայած ցրտին, բազմաթիվ մարդիկ անցկացրել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելով զոհված զինծառայողի մորը, որին կասկածում են Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ։

  • Կիսվել: