երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
Գայանե Հակոբյանն ընդունե՞լ է մեղադրանքը. փաստաբանները ոչ հերքում, ոչ հաստատում են

Գայանե Հակոբյանն ընդունե՞լ է մեղադրանքը. փաստաբանները ոչ հերքում, ոչ հաստատում են

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկի՝ Գայանե Հակոբյանի փաստաբանները ոչ հերքում, ոչ էլ հաստատում են, որ Գայանե Հակոբյանը, գուցե, ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։

«Միգուցե, ձեր ենթադրությունները ճիշտ են, բայց դա մենք չենք ասել»,- ի պատասխան լրագրողի դիտարկմանը՝ ասաց փաստաբան Գեորգի Մելիքյանը։

Դատարանն այսօր որոշել է նիստն անցկացնել դռնփակ. փաստաբանները չեն պարզաբանում՝ ինչու նման որոշում կայացվեց։

Հարցին՝ լինելով իրավաբան, ի՞նչ եք կարծում՝ դիրքորոշման փոփոխությունից հետո տիկին Գայանեի խափանման միջոցի միջնորդությունը ի՞նչ լուծում կստանա, պաշտպաններն ասացին. «Ակնկալում ենք, որ պետք է Գայանե Հակոբյանը հայտնվի ազատության մեջ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գայանե Հակոբյանի փաստաբաններն այլևս չեն պաշտպանի նրա շահերը. որոշումը կայացրել է Գայանե Հակոբյանը։

  • Կիսվել: