երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գավառում ավտոմեքենա է այրվել

Գավառում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 8-ին, ժամը 15:11-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի դպրոցներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծրունի եղբայրների փողոցի թիվ 7 հասցեի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։35–ին, մարվել՝ 15։45-ին։ Այրվել է կայանած «Chrysler» մակնիշի ավտոմեքենան։

  • Կիսվել: