շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գավառից Հայոց բանակ ճանապարհեցին զորակոչիկների հերթական խմբին

Գավառից Հայոց բանակ ճանապարհեցին զորակոչիկների հերթական խմբին

Գավառ քաղաքում անցկացվել է 2021-2022 թթ․-ի ձմեռային զորակոչի հերթական փուլը: Գավառի տարածաշրջանի Նորակոչիկներին բարի ծառայություն ու բարի ճանապարհ են մաղթել Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի համայնքապետարանի ներկայցուցիչները, ուժային կառույցների ղեկավարները, նորակոչիկների ծնողներն ու հարազատները:

Զորակոչի արարողությունը շարունակվել է  Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ հոգևոր դասի կողմից կատարվել է նորակոչիկների օրհնության կարգ:

  • Կիսվել: