շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գավառի ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը

Գավառի ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը

Դեկտեմբերի 16-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ազդրի ծակած-կտրած վերքերով բուժօգնության դիմած 21-ամյա երիտասարդը հայտնել է, որ վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակահարել է իրեն:

Գավառի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Գավառի Կենտրոնական հրապարակում ծագած վիճաբանության ժամանակ 18-ամյա մի երիտասարդ դանակով երկու անգամ խփել է տուժածի ոտքին՝ պատճառելով վնասվածք: Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հա եջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: