շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գավառի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Գավառի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները գիշերային շրջայցի ընթացքում Նորատուս գյուղի հարակից տարածքից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, «Նիսան Տիդա» մակնիշի իրենց մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Երևան քաղաքի 23 և 25 տարեկան երկու բնակչի։

Ոստիկանությունից հայտնում են, որ մեքենայի զննությամբ բեռնախցիկից հայտնաբերվեցին թղթե տոպրակով 450 գրամ կանեփանման բույսի գագաթային մասեր:

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ բուսական զանգվածը 23-ամյա ուղևորինն է: Ըստ նրա՝ կանեփը նախորդ օրը քաղել էր վայրաճ թփերից՝ իր օգտագործման համար:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: