շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Գասպարյան Վլադիմիրի փեսան անրադարձել է իր նկատմամբ քրգործ հարուցելու և հետախուզում հայտարարելու փաստին

Գասպարյան Վլադիմիրի փեսան անրադարձել է իր նկատմամբ քրգործ հարուցելու և հետախուզում հայտարարելու փաստին

ՀՀ Ազգային Ժողովի նախկին հանրապետական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, ով ներկայումս ընտանիքով բնակվում է ԱՄՆ-ում, անրադարձել է իր նկատմամբ քրգործ հարուցելու և հետախուզում հայտարարելու փաստին:

Իր ֆեյսբուքյան գրառման մեջ նա մասնավորապես նշել է.

«Հայտնում եմ, որ ինձ որպես մեղադրյալ ներգրավելու, հետախուզում հայտարարելու մասին տեղեկացել եմ շատ պատահական միայն 09.04.2020 թվականին մամուլի հրապարակումներից, ինչը ինձ համար շատ անսպասելի է, քանի որ նույնիսկ տեղեկացված չեմ եղել իմ դեմ քրեական գործ հարուցված լինելու մասին: Թեև տևական ժամանակ բացակայում եմ Հայաստանից, սակայն պնդում եմ, որ իմ գտնվելու վայրը հայտնի է, ոչ թե «անհայտ» ինչպես տարածվել է իրավապահների մամուլի հաղորդագրության մեջ, ավելին՝ անընդունելի է, որ միայն Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելը իրավապահների և դատարանի կողմից հիմք է ընդունվել ինձ հետախուզելու և կալանավորման որոշում կայացնելու համար:

Որևէ անգամ ինձ ծանուցագիր չի ուղարկվել Հայաստանի իմ հաշվառման հասցեով, տվյալ հասցեում ապրում է իմ մայրը, իրավապահները մուտքի դուռը անգամ չեն թակել և չեն հարցրել իմ գնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ, ավելին՝ իմ Հայաստանյան բջջային հեռախոսահամարը մշտապես հասանելի է եղել, ինձ անգամ զանգով չեն հրավիրել, որ ես էլ չներկայանամ: Բոլոր հետաքրքրվողները կարող են անձամբ տեսնել,որ սոցիալական ցանցերում ակտիվ եմ, նույնիսկ պարբերաբար արել եմ հրապարակային հայտարարություններ, սակայն այդ կապի միջոցով նույնիսկ չեմ տեղեկացվել քննչական մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին:

Գտնում եմ, որ ձեռնարկված քրեական հետապնդումը և ընտրված բիրտ գործիքակազմը իրավական չէ, դրա տակ այլ միտում եմ տեսնում, ինչը կապված է իմ անվան և շրջապատի հետ: Նկատի ունենալով, որ հավուր պատշաճի ծանոթ չեմ ինձ մեղսագրվող արարքին, մեղադրանքի բովանդակության վերաբերյալ դեռևս մեկնաբանություն չեմ կարող տալ, սակայն խնդիրը արդեն իսկ քննարկել փաստաբանիս հետ և լիազորել նրանց այս փուլում մեզ հասանելի փաստաթղթերին ծանոթանալ և դրանից բխող գործողություններ անել համար»:

Նշենք, որ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել պատգամավոր եղած ժամանակ ԱՄՆ-ում իր սեփականություն հանդիսացող գույքը չհայտարարագրվելու հիմնավորմամբ:

  • Կիսվել: