երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Գառնի-Արտաշատ ճանապարհին բախվել են Nissan Tiida-ն ու Opel Zafira-ն. կա 4 վիրավոր

Գառնի-Արտաշատ ճանապարհին բախվել են Nissan Tiida-ն ու Opel Zafira-ն. կա 4 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:   Ժամը 19:00-ի սահմաններում, Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Nissan Tiida և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:   Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել Գառնու ամբուլատոր կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:  

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:   Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:  

Վթարի փաստով Գ. Դալլաքյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:   Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:   Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

  • Կիսվել: