հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գարեգին Միսկարյանին և նրա ընկերոջը բերման ենթարկելուց ժամեր անց ազատ են արձակել

Գարեգին Միսկարյանին և նրա ընկերոջը բերման ենթարկելուց ժամեր անց ազատ են արձակել

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին այսօր առանց պատճառաբանության բերման են  ենթարկել ոստիկանության Քանաքեռ Զեյթուն բաժին և քիչ առաջ նրան ազատ են արձակել: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ազատության մեջ ենք։ Բոլորին շնորհակալ եմ աջակցության համար։ Ապօրինի ձերբակալության հարցի վերաբերյալ վարչական վարույթի ընթացքում հայտնելու ենք մեր հիմնավորված դիրքորոշումը, իսկ անհրաժեշտության դեպքում բողոքարկելու ենք վերադասության կամ դատական կարգով»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Ավելի վաղ նա գրել էր. «Նարեկի հետ Հանրապետության հրապարակում զբոսնում էինք, ոստիկանները մոտեցան, առանց հիմնավորման բերման ենթարկեցին։ Հիմա Գազելով գնում ենք բաժին»։

  • Կիսվել: