հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գարեգին II ողջունում է Ֆրանսիայի Սենատի կողմից ԼՂ ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը

Գարեգին II ողջունում է Ֆրանսիայի Սենատի կողմից ԼՂ ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունում է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի ընդունումը: Այս մասին ասված է Ամենայն Հայոց կաթողիկոսի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում:

«Սա կարևոր և անհրաժեշտ մարդասիրական քայլ էր Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի միջազգային ճանաչման ճանապարհին։ Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին, բարեսեր ժողովրդին և Սենատի խմբակցություններին»,-նշված է հաղորդագրությունում:

Ֆրանսիայի Հանրապետության Սենատը նոյեմբերի 25-ին ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը: Այն ընդունվել է 305 «կողմ», 1 «դեմ» և 30 «ձեռնպահ» ձայներով: Սենատի նիստի ընթացքում պատգամավորները կառավարությանը կոչ են արել գործել, կանգնել հայ ժողովրդի կողքին ու ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Բանաձևը ներկայացրել էին սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը:

  • Կիսվել: