ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գարեգին Բ-ն ընդհատում է հանդիպումը Հռոմի պապի հետ. նա անհապաղ վերադառնում է հայրենիք

Գարեգին Բ-ն ընդհատում է հանդիպումը Հռոմի պապի հետ. նա անհապաղ վերադառնում է հայրենիք

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ընդհատել է Հռոմի Պապի հետ հանդիպումը. նա անհապաղ վերադառնում է հայրենիք: Այս մասին տեղեկանում ենք Կաթողիկոսի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

՛՛Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը` վերստին խախտելով զինադադարը, ուխտադրուժ կերպով նախահարձակ են եղել շփման գծի ողջ երկայնքով՝ ռմբակոծելով Արցախի խաղաղ բնակավայրեր, այդ թվում և մայրաքաղաք Ստեփանակերտը։

Արցախ հայրենի մեր երկիրը վերստին կանչում է մեզ ամենքիս՝ պաշտպանելու մեր ազգի իրավունքները, մեր սրբազան հողը, մեր ապագան ու ազգային արժանապատվությունը։

Կոչ ենք անում մեր ժողովրդին միասնության և քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն Հայրենիքի պաշտպանության կարիքների։

Այս պահին, այցով գտնվելով Իտալիայում, որի ընթացքում պետք է հանդիպում ունենայինք Մեր սիրեցյալ եղբայր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ, ընդհատում ենք այն և անհապաղ վերադառնում Հայրենիք։

Աստված պահապան Արցախ աշխարհին, զորավիգ ու ապավեն՝ մեր քաջազուն զինվորներին ու հրամանատարներին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: