կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել

Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Մայր Աթոռից հայտնում են, որ Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ազատվելով Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրենի և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի վարիչի պարտականություններից, նշանակվել է Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն։

Հոգեշնորհ  Տ. Հովհաննես աբեղա Թորգոմյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում, իսկ Արժանապատիվ Տ. Ղևոնդ քահանա Հայրապետյանը՝ ՀՀ Զինված Ուժերում։

  • Կիսվել: