չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Գարեգին Բ-ի ուղեկցությամբ միաբանները հուշահամալիրում ոգեկոչել են նահատակների հիշատակը

Գարեգին Բ-ի ուղեկցությամբ միաբանները հուշահամալիրում ոգեկոչել են նահատակների հիշատակը

Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը:

Հուշահամալիրում՝ անմար կրակի առջև, ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

նկար

Օրվա առիթով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:

նկար

  • Կիսվել: