«Գալիքին»․ Project LA-ի նոր տեսահոլովակը՝ Գեւորգ Էմինի խոսքերի հիման վրա
Project LA նախագիծը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ Գեւորգ Էմինի ստեղծագործության հիման վրա։ «Գալիքին» երգի երաժշտությունը գրել է Լեւոն Արեւշատյանը, գործիքավորումը կատարել է Խաչիկ Սահակյանը։ Նախագծի պրոդյուսերն ու ռեժիսորը Սուրեն Սահակյանն է։
Երգի մենակատարը Գոռ Սուջյանն է, կատարմանը ձայնակցում են Սոնա Շիրոյանն ու Թեհմինե Արաբաչյանը։
Լիրիկական ոճի այս ստեղծագործությունը Գոռ Սուջյանի հզոր վոկալի եւ ռեժիսորի գրաֆիկական լուծումների գեղեցիկ ամբողջություն է։ Երաժիշտները կատարում են ստուդիական միջավայրում, բայց տեսահոլովակում կտեսնեք նաեւ բնապատկերներ։
Դատելով մեկնաբանություններից՝ խմբի երկրպագուները ջերմությամբ են ընդունել նրանց նորությունը՝ փաստելով, որ նախագիծն, ինչպես միշտ, փայլում է ճաշակով եւ որակով։


