երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Գագիկ Խաչատրյանի որդիների առանձնատունը նորից վաճառքի է հանվել. գինն իջեցվել է մոտ 7 մլն-ով․ «Հետք»

Գագիկ Խաչատրյանի որդիների առանձնատունը նորից վաճառքի է հանվել. գինն իջեցվել է մոտ 7 մլն-ով․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը կրկին հայտնվել է անշարժ գույքի շուկայում, սակայն հերթական անգամ դրա գինը նվազել է: Եթե մինչեւ նոյեմբերի 13-ը այն առաջարկվում էր 46.500.000 դոլարով, ապա հիմա դրա գինը 39.750.000 է, այսինքն՝ 6.750.000 դոլարով ավելի էժան:

Հիշեցնենք, որ այս Լոս Անջելեսի Վեսթվուդ շրջանի Հոլմբի Հիլզ թանկարժեք թաղամասի այս տունը (հասցեն՝ 530 South Mapleton Drive) Խաչատրյանները կառուցել են 2017 թ.՝ մինչ այդ քանդելով նույն տարածքում գտնվող եւ 1927 թ. կառուցված առանձնատունը: Վերջինս իր հողամասով նրանք ձեռք էին բերել 2011 թ. 14,4 մլն դոլարով: 

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի որդիներին պատկանող ընդհանուր անշարժ գույքի մակերեսը 5224 քմ է, իսկ նոր առանձնատան տարածքը՝ 3126 քմ:

Երկհարկանի վիլլան ունի 11 ննջասենյակ, 27 լոգասենյակ/զուգարան, ճաշասենյակ, ընտանեկան սենյակ, սպասավորների սենյակներ, տնային կինոթատրոն, գրադարան, մեդիա/երաժշտական սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, գինու մառան, նկուղ, ավտոտնակ, լվացքատուն, բակում կա լողազավան»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: