երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գագիկ Գինոսյանը մեր պարի Կոմիտասն է. Աննա Մայիլյանը չզսպեց հուզմունքը

Գագիկ Գինոսյանը մեր պարի Կոմիտասն է. Աննա Մայիլյանը չզսպեց հուզմունքը

Գագիկ Գինոսյանը մեր ազգի նվիրյալներից է, նա ինձ համար, եւ կարծում եմ՝ ոչ միայն ինձ համար, պարի Կոմիտասն է: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Գագիկ Գինոսյանի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը:

«Ինքը թողել է շատ մեծ ժառանգություն, նաեւ շարունակողն էր, որովհետեւ այն բացօթյա պարային միջոցառումները, որ նա կազմակերխպում էր մեր քաղաքացիների համար, որին նաեւ շատ հազվադեպ, բայց մասնակցել եմ, այդ ամենը հենց այնպես չի կարող անցնել: Այդ ազգայինի հատիկը, գենֆոնդի այդ ազդեցությունը, գույնը անպայման ներմուծվել է մեր ժողովրդի մեջ, այն մնալու է:

Հիմա, երբ Գագիկը չկա, ավելի շատ պետք է իր տեղն զգանք եւ ավելի շատ գնահատենք: Գագիկն իր մահով ավելի շատ պետք է մեզ միավորի, հավաքի, եւ մտածելու տեղիք է տալիս կյանքի մասին, ապրած կյանքի մասին: Մարդիկ պետք է մտածեն՝ էս մարդը ի՞նչ արեց իմ ազգի համար, ինչո՞ւ էսքան նվիրվեց: Այ սա է կյանքը՝ արագ ու բովանդակալից, այլ ոչ թե խզի բեդերով, մեռնելով սեղաններ սարքելով, որ Նոր տարուն այդ շենքը ճաքի, եւ մկրտությունը հարսանիքի նման անցնի»,-ասաց Մայիլյանը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ սրտի կաթվածից մահացել է  «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։ Նա կհուղարկավորվի «Եռաբլուր» պանթեոնում:

  • Կիսվել: