շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գագիկ Գինոսյանին ճանապարհեցին յարխուշտա պարով և երկար ծափերով․ տեսանյութ

Գագիկ Գինոսյանին ճանապարհեցին յարխուշտա պարով և երկար ծափերով․ տեսանյութ

Մշակույթի և արվեստի ներկայացուցիչներ, նախկին և ներկա քաղաքական գործիչներ և պարզապես հայ հասարակություն. Երևանի Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության տանը հրաժեշտ են տալիս ազգագրական պարերի մեկնաբան, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր Գագիկ Գինոսյանին:

Երբ դագաղը դուրս բերեցին Կամերային երաժշտության տնից հնչեց զուռնան ու տղամարդիկ սկսեցին յարխուշտա պարել: Պարից հետո հնչեցին ծափողջյուններ:

Նրան հողին կհանձնեն Կարնո տարազով, «Չալմը դանգիի» դաշույնները ձեռքերին, եռագույնով պատված: Դուստրը՝ Ծովինարը, խնդրել էր ծաղկեպսակներ չբերել և փոխարենը հանգանակություն անել՝ հանուն հայրենիքի շենացման:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ սրտի կաթվածից մահացել է  «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։ Նա կհուղարկավորվի «Եռաբլուր» պանթեոնում:

 

  • Կիսվել: