երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Գագարի մոտ» մոտ բախվել են Honda-ն ու Opel Zafira-ն, մեկը հանդիպակաց է դուրս եկել, կա վիրավոր

«Գագարի մոտ» մոտ բախվել են Honda-ն ու Opel Zafira-ն, մեկը հանդիպակաց է դուրս եկել, կա վիրավոր

Հուլիսի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 70 կմ հատվածում՝ «Գագարի մոտ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են 36-ամյա Լուսինե Վարդանյանի վարած Honda Paradise մակնիշի և Վլադիմիր Ղալեչյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդներից Լ. Վարդանյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ 

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: