շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և իր ընտանիքի անդամները Բուենոս-Այրեսում հյուրընկալվել են ՀՀ դեսպանի կողմից

Ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և իր ընտանիքի անդամները Բուենոս-Այրեսում հյուրընկալվել են ՀՀ դեսպանի կողմից

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և արգենտինական «Ուրական» ակումբի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և իր ընտանիքի անդամները Բուենոս-Այրեսում հյուրընկալվել էին Արգենտինայում, Ուրուգուայում, Չիլիում, Պերուում և Պարագվայում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանի կողմից: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Դեսպանը շնորհավորել է ազգայինհավաքականի վերջին երեք հանդիպումներում տարած հաղթանակների և ենթախմբում այս պահինառաջին տեղը զբաղեցնելու կապակցությամբ, մաղթել հետագա հաջողություններ:

Նորբերտո Բրիասկոն հանդես է գալիս Արգենտինայի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնողՈւռական ակումբում։ Այդ թիմի պատանեկան թիմում էլ ֆուտբոլիստն սկսել է իր կարիերան։ 2018 թվականի մարտին Նորբերտո Բրիասկոն ստացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հրավերն ու միացել թիմին:

  • Կիսվել: