Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի՝ Ֆինլանդիայում արդարացված երկրպագուն վերադարձավ Երեւան
Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում բանտարկված ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագու Երվանդ Իսմաիլյանը վերադարձել է հայրենիք, տեղեկացնում է News.am-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տուրկուում տեղի ունեցած դատական նիստում Երվանդ Իսմաիլյանն արդարացվել էր:
Հիշեցնենք, որ ազգային հավաքականի երկրպագուն ձերբակալվել էր հոկտեմբերի 15-ին Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում անցկացված Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի 8-րդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպման ժամանակ: Պատճառը երկու երկրների երկրպագուների միջեւ ծագած վեճն է եղել, որը ցրելու նպատակով Երվանդը ճայտրուկ է վառել եւ պատահաբար վնասել մրցակցի երկրպագուներից մեկին: Դեպքը տեղի է ունեցել Տուրկու քաղաքի «Վերիտաս» ստադիոնում, որտեղ էլ ընթանում էր խաղը: Տուժողը խաղից հետո ոստիկանությունում բողոք է ներկայացրել հայ երկրպագուի դեմ: Երվանդ Իսմաիլյանը գտնվում է Տուրկուի բանտում: