չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Ֆուտբոլային թեժ ամիսը, Հայաստանի և Սյունիքի ֆուտբոլային ապագան․ (Լուսանկարներ)

Ֆուտբոլային թեժ ամիսը, Հայաստանի և Սյունիքի ֆուտբոլային ապագան․ (Լուսանկարներ)

ԵՎՐՈ-2024-ում մեկնարկել է փլեյ-օֆֆ փուլը։ Հայ ֆուտբոլասերները հետևում են լարված և դիտարժան հանդիպումներին։ Հուսանք մեծ մրցաշարերին մի օր կտեսնենք նաև մեր ազգային հավաքականը։ Նման արդյունքի հասնելու համար կարևոր նշանակություն ունի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը։Այս մասին հայտնում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից։
 
Возможно, это изображение 2 человека, люди играют в футбол, люди играют в футбол, бутсы и текст
ԶՊՄԿ-ն մշտապես մեծ աջակցություն է ցուցաբերել Սյունիքի մարզում ֆուտբոլի զարգացմանը։
2022 թվականին «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը վերանվանվեց «Սյունիք» և նոր ներդրումներով ու նոր նպատակներով սկսեց մասնակցել Հայաստանի 1-ին խմբի առաջնությանը։
 
Возможно, это изображение 13 человек, люди играют в футбол и люди играют в футбол
 
Ընկերությունն ամբողջությամբ ֆինանսավորում է «Սյունիք» ֆուտբոլային ակումբի գործունեությունը, որտեղ բացի գլխավոր թիմից, մարզվում են ավելի քան 400 երեխաներ Կապան և Քաջարան խոշորացված համայնքների քաղաքային և գյուղական բնակավայրերից։
Ավարտված մրցաշրջանում «Սյունիք»-ը դարձել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության փոխչեմպիոն։ Իսկ ակումբի պատանեկան թիմերը խոստումնալից արդյունքներ են գրանցել 2023/2024թթ․ պատանեկան առաջնություններում։
Возможно, это изображение 5 человек, люди играют в футбол, люди играют в футбол и текст
 
Ուրախալի է, որ «Սյունիք-07»-ի (մինչև 17 տարեկանների թիմ) հինգ ֆուտբոլիստներ իրենց նորամուտի խաղերն են անցկացրել առաջին թիմի կազմում, իսկ «Սյունիքի» աղջիկների թիմը առաջնությունում համարվում է լավագույններից մեկը։
Возможно, это изображение 4 человека, люди играют в футбол, люди играют в футбол и текст
 
2023թ․ «Սյունիք» ֆուտբոլային ակումբի բյուջեն կազմել է ավելի քան 493 միլիոն ՀՀ դրամ։
Անցած տարի ԶՊՄԿ-ի ֆինանսական աջակցությամբ կառուցվել են Տեղ համայնքի Տեղ և Կոռնիձոր բնակավայրերի խաղադաշտերը, նորոգվել է Կապանի «Լեռնագործ» մարզադաշտը։ Ընկերությունը խրախուսում և աջակցում է նաև սիրողական թիմերի մասնակցությամբ մրցաշարերի անցկացմանը։
Возможно, это изображение 14 человек, люди играют в футбол, люди играют в футбол и текст
Возможно, это изображение 7 человек, люди играют в футбол, люди играют в футбол и текст
Возможно, это изображение 12 человек, люди играют в футбол, люди играют в футбол и текст
Возможно, это изображение 2 человека, люди играют в футбол и люди играют в футбол
Возможно, это изображение 2 человека, люди играют в футбол, люди играют в футбол и бутсы
 

  • Կիսվել: