ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությունը Ջերմուկում այցելել է սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած հատվածներ

Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությունը Ջերմուկում այցելել է սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած հատվածներ

Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Ք. Բերտրանի գլխավորած պատվիրակությունը`ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ Ջերմուկ է այցելել: Այս մասին հայտնել է Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը:

Երկու մարզերի (Օ-դը-Ֆրանս շրջանի և Վայոց ձորի մարզի) միջև համագործակցության մտադրության մասին հայտարարության ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ հենց Ջերմուկում:

Պաշտոնական արարողությունից հետո հյուրերը այցելեցին սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ջերմուկ քաղաքի տուժած հատվածներ, նաև ճոպանուղի (որը այս պահին վնասված է և գտնվում է վերանորոգման փուլում):

Նրանք եղան նաև Ջերմուկի ըմպելասրահում և համտեսեցին բուժիչ հատկություններով հայտնի հանքային ջուրը, իսկ այցի ավարտին` ներկա գտնվեցին Ջերմուկի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցում`ի պատիվ իրենց կազմակերպված միջոցառմանը:

Օ-դը-Ֆրանս ռեգիոնի և ՀՀ Վայոց ձորի մարզի միջև համագործակցության առաջին քայլն արված է։

  • Կիսվել: