շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ֆրանսիայի նախագահը մասնակցելու է հայ համայնքի ընթրիքին, որի պատվո հյուրը լինելու է թուրք պատմաբան Աքչամը

Ֆրանսիայի նախագահը մասնակցելու է հայ համայնքի ընթրիքին, որի պատվո հյուրը լինելու է թուրք պատմաբան Աքչամը

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի (CCAF) ընթրիքին ներկա է լինելու Ֆրանսիայի նախագահը: Այս մասին Tert.am-իր հետ զրույցում նշեց խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը՝ նշելով, որ ընթրիքը տեղի է ունենալու հունվարի 29-ին և նախագահ Էմանուել Մակրոնն արդեն ընդունել է հրավերը:

«Ընթրիքի այս տարվա պատվո հյուր է լինելու թուրք պատմաբան Թաներ Աքչամը՝ իր նոր գրքի հրապարակման առթիվ»,- ասաց նա:

Ըստ Մուրադ Փափազյանի՝ այս տարի էլ ընթրիքին ներկա են լինելու Ֆրանսիայի բազմաթիվ նախարարներ, պատգամավորներ, դեսպաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ, լրագրողներ, մեդիա-խմբերի  ղեկավարներ:

«Այս ընթրիքը առիթ է, որ մեր ձայնը բարձրացնենք, մեր դատը պաշտպանենք, Հայաստանը և Արցախը փայլեցնենք բոլորի առջև: Քաղաքական շատ մեծ արժեք ունեցող պահ է»,- ասաց նա:

 

 

  • Կիսվել: