երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
«FlyOne Armenia»-ն տվել է Երևան-Թեհրան-Երևան երթուղով կանոնավոր թռիչքների մեկնարկը

«FlyOne Armenia»-ն տվել է Երևան-Թեհրան-Երևան երթուղով կանոնավոր թռիչքների մեկնարկը

«FlyOne Armenia»  hայկական ազգային ավիաընկերությունը հունիսի 6-ից տվել է Երևան-Թեհրան-Երևան երթուղով կանոնավոր չվերթների մեկնարկը: Երևան- Թեհրան- Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Թեհրանի Իմամ Խոմեյնի անվան միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել կանոնավոր ուղիղ չվերթների մեկնարկի արարողությունը։ «FlyOne Armenia»  ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը կտրել է խորհրդանշական ժապավենն ու մեկնարկի առիթով նշել.

«Հայկական «FlyOne Armenia»  ազգային բյուջետային ավիաընկերության կողմից Երևան-Թեհրան-Երևան ուղիղ չվերթների մեկնարկը սպասված էր, և վստահենք, որ այս նոր ուղղությունը կլինի նույնքան պահանջված, որքան «FlyOne Armenia»  ավիաընկերության՝ շուրջ երկու տասնյակի հասնող ճամփորդական ուղղությունները:

Նոր չվերթը հարմարավետ տրանսպորտային այլընտրանք կստեղծի Երևանի և Թեհրանի միջև՝ հնարավորություն տալով խթանելու մշակութային, տնտեսական և զբոսաշրջային ամուր կապերը»։

  • Կիսվել: