չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
FlyOne Armenia-ն մարտից կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Սամարա

FlyOne Armenia-ն մարտից կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Սամարա

FlyOne Armenia ավիաընկերությունը մարտ ամսից թռիչքներ կիրականացնի դեպի Սամարա (ՌԴ)։ Այս մասին հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
 
«Երևան – Սամարա –Երևան երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ «FlyOne Armenia»-ն հիմնադրվել է 2021 թվականին։ Նույն թվականի ոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավիաընկերությանը տրամադրել է օդանավ շահագործողի վկայական:
 
«FlyOne Armenia»-ն թռիչքներ է իրականացնում մի շարք ուղղություններով` Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի, Փարիզ, Լիոն, Քիշնև, Թբիլիսի, Ստամբուլ, Բեյրութ:
Ընկերության ավիապարկը բաղկացած է Airbus A320 և A319 ինքնաթիռներից։

  • Կիսվել: