չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
«Ֆլեշ» բենզալցակայաններում վաճառվում է բացառապես եվրոպական և ռուսական արտադրության վառելիք․ հայտարարություն

«Ֆլեշ» բենզալցակայաններում վաճառվում է բացառապես եվրոպական և ռուսական արտադրության վառելիք․ հայտարարություն

«Ֆլեշ» բենզալցակայանների ցանցը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով հայտնում է սպառողներին, որ իրենց բենզալցակայաններում վաճառվում է բացառապես եվրոպական և ռուսական արտադրության ամենաբարձր որակի վառելիք։

«Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ «Ֆլեշ» ընկերությունը բենզինային վառելիքը ներկրում է եվրոպական երկրներից և Ռուսաստանից, այն համապատասխանում է ԳՕՍՏ ամենաբարձր չափանիշներին»,-նշված է հայտարարության մեջ։

Նշենք, որ RAN Oil բենզալցակայանների ցանցը հայտարարել է ադրբեջանական բենզին ներմուծելու մասին՝ նշելով, որ սուպեր տեսակի բենզինը վաճառավելու է շուկայականից ցածր գնով՝ 440 դրամով։

Ավելացնենք, որ Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն, փոխկապակցված է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։

  • Կիսվել: