երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆիզմաթ դպրոցի թիմը Youth techno art միջազգային մրցույթում գրավել է 2-րդ հորիզոնականը

Ֆիզմաթ դպրոցի թիմը Youth techno art միջազգային մրցույթում գրավել է 2-րդ հորիզոնականը

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը ներկայացնող «Ֆիզմաթ-Արմենիա» թիմը Youth techno art միջազգային մրցույթ-փառատոնում զբաղեցրել է պատվավոր երկրորդ տեղը, հաղորդում են ԿԳՄՍ նախարարությունից:

Մրցույթը, որին մասնակցել են թիմեր Հայաստանից, Մալայզիայից, Ավստրալիայից և Ուզբեկստանից, կազմակերպել է Ուզբեկստանի հանրային կրթության նախարարությունը։

Մրցույթին ներկայացված 124 նախագծերից, ժյուրին ընտրել էր 54 լավագույն աշխատանքները, այդ թվում՝ «Ֆիզմաթ-Արմենիա» թիմի երկու նախագծերը, որոնք ներկայացրել էին 12-րդ դասարանի աշակերտ Նարեկ Սարգսյանը և 11-րդ դասարանի սան Գևորգ Սարգսյանը:

Եզրափակիչ փուլ անցած 5 նախագծերի թվում էր նաև հայկական թիմի նախագծերից մեկը։ Ժյուրիի անդամներն ու կազմակերպիչներն առցանց հանդիպում են ունեցել եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ, որի ընթացքում վերջիններս ներկայացրել են իրենց նախագծերը և ցուցադրել դրանց աշխատանքը։ Ժյուրին մասնակիցներին հարցեր է ուղղել օգտագործված տեխնիկայի, տեխնոլոգիաների և ծրագրերի, ինչպես նաև նախագծերի հետագա զարգացման ու կատարելագործման մասին։

Հայկական թիմը պատվով է ներկայացել միջազգային հարթակում՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։

  • Կիսվել: