շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ֆիզգորոդոկում շինաշխատանքները մինչեւ երկուշաբթի դադարեցվեցին. կուսումնասիրվեն շինթույլտվության հիմքերը

Ֆիզգորոդոկում շինաշխատանքները մինչեւ երկուշաբթի դադարեցվեցին. կուսումնասիրվեն շինթույլտվության հիմքերը

Այս պահին մենք աշխատում ենք, որպեսզի կանգնեցվեն այս աշխատանքները մի քանի օրով  մինչեւ ԱԺ պատգամավորները, կառավարության անդամները եւ քաղաքապետարանի ներկայացուցիչները կարողաննա այդ հարցը քննարկեն, ուսումնասիրեն բոլոր հիմքերը եւ տեսնեն` իրոք այդ որոշումն օրինական է եւ համայնքի շահին է ծառայում: Այս մասին այսօր` օգոստոսի 21-ին,    24News.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը:

«Այս պահին ես դեռ ծանոթ չեմ հիմքերի հետ, խոսել եմ իմ կոլեգաների հետ, ինչպես նաեւ քաղաքապետարանի եւ ավագանու անդամների հետ, այս պահին իմ տպավորությունն է,. որ շինթույլտվության հիմքերը կարող  է կասկածի տակ դնել, սակայն չեմ կարող պնդել, մինչեւ տեղի չունենա մանրամասն ուսումնասիրություն, այդ պատճառով մեր նպատակն է մի քանի օրով կանգնեցնել շինաշխատանքները»,-ասաց նա:

Անուշ Բեղլոյանը նշեց, որ այս պահին ձեռք է բերվել համաձայնություն, որ մինչեւ երկուշաբթի շինարարական աշխատանքներ տեղի չեն ունենա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որն առավել հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։Երեկ եւ այսօր  բնակիչների ու ոստիկանների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել։ Այսօր ավելի վաղ բերման էր ենթարկվել 4 քաղաքացի:

  • Կիսվել: