շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մանրամասներ՝ Գյումրիում ողբերգական հրդեհի հետևանքների մասին. հայտնաբերվել են մանկահասակ երեխաների դիեր

Մանրամասներ՝ Գյումրիում ողբերգական հրդեհի հետևանքների մասին. հայտնաբերվել են մանկահասակ երեխաների դիեր

Մայիսի 4-ին, ժամը 08:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սուրեն Մատնիշյան փողոցի տներից մեկում: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:36-ին, մարվել՝ 09:25-ին:

Այրվել է տունը. փրկարարները հայտնաբերել են Մ. Մ.-ի (ծնված 2021 թ.) և Ն. Գ.-ի (ծնված 2019 թ.) դիերը և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

  • Կիսվել: