շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ֆիդանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ մուրճի թեմային

Ֆիդանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ մուրճի թեմային

Մուրճը սառը զենք չի համարվում: Այս մասին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում, որ վարչապետի պաշտոնակատարը քարոզարշավին մասնակցում է մուրճը ձեռքին:

«Ոստիկանությունն իրականացնում է իր գործառույթները, եթե ոստիկանությունը կտեսնի եւ կունենա հստակ տեղեկատվություն, որ այդ մուրճը նախատեսված է կոնկրետ անձին կամ անձանց վնասելու համար, եւ եթե դուք ունեք նման տեղեկատվություն, մեզ տրամադրեք, վստահեցնում եմ, որ կզբաղվենք:

Քրեաիրավական տեսանկյունից, մեկնաբանություններով որեւէ կերպ դա թե սպառնալիք իր մեջ չի պարունակում, թե սառը զենք չի համարվում»,-ասաց նա:

Նշենք, որ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մարզային հանդիպումերում մի քնաի անգամ  մուրճ է ցուցադրել` ասելով, որ եկել է պողպատյա հեղափոխություն անելու ժամանակը կամ էլ` դրա միջոցով են լուծելու մի շարք հարցեր հետագայում։

 



  • Կիսվել: