կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Ֆիցոն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին

Ֆիցոն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին

Մայիսի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։

  • Կիսվել: