ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ֆեյսբուքյան օգտատիրոջ էջը կոտրել են ու տարածել կեղծ տեղեկություններ, իբրև թե հայկական կողմը բազմաթիվ զոհեր ունի

Ֆեյսբուքյան օգտատիրոջ էջը կոտրել են ու տարածել կեղծ տեղեկություններ, իբրև թե հայկական կողմը բազմաթիվ զոհեր ունի

Հուլիսի 13-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ահազանգ է ստացվել, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի օգտատերերից մեկը կեղծ տեղեկություններ է տարածում, իբրև Տավուշում հայկական կողմն ունի բազմաթիվ զոհեր:

''Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցավորության դեմ պայքարի ստորաբաժանման ծառայողների անհետաձգելի միջոցառումներով կարճ ժամանակ անց ճշտվել է օգտատիրոջ անձը:

Ըստ նախնական տվյալների, ստուգումներով պարզվել է, որ օգտատիրոջ էջը կոտրել են և տարածել կեղծ տեղեկություն:

Կոչ ենք անում բոլորին բացառապես հետևել միայն պաշտոնական լրահոսին'',-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

 

 

  • Կիսվել: