ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ֆեյսբուքյան օգտատերը ձերբակալվել է սեռական հայհոյանքներ ուղիղ եթերում հնչեցնելու համար

ֆեյսբուքյան օգտատերը ձերբակալվել է սեռական հայհոյանքներ ուղիղ եթերում հնչեցնելու համար

2020 թ. մայիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Facebook» սոցիալական կայքի «Narek Sargsyan» օգտատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մի քանի դեպքերի և դրանց մասնակիցների հասցեին, ինչպես նաև անհասցե սոցիալական բաց հարթակում հնչեցվել են սեռական բնույթի հայհոյանքներ, կատարվել լկտի ու վիրավորական արտահայտություններ, դրա ընթացքում տրվել նաև բռնություն գործադրելու սպառնալիքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2020 թ. մայիսի 8-ին Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 5-րդ կետով:

Վերջինս կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: