հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ֆեյսբուքի ադրբեջանցի մի օգտատեր փորձում է կանխել Աղդամի մզկիթի շիական ինքնության աղավաղումը

Ֆեյսբուքի ադրբեջանցի մի օգտատեր փորձում է կանխել Աղդամի մզկիթի շիական ինքնության աղավաղումը

Ֆեյսբուքի ադրբեջանցի օգտատերերից մեկը Աղդամի պատմական մզկիթի շիական ինքնության աղավաղումը կանխելու համար տարածել է մզկիթի ճակատին տեղադրված հուշատախտակի լուսանկարը, գրում է parstoday.com-ը:  

՛՛Եթե թուրք եղբայրները փորձեն Աղդամի պատմական մզկիթը վերածել այսինչ հազրաթի անվան մզկիթի, այս լուսանկարը դրեք թուրքերի և Ադրբեջանում նրանց լրտեսների առջև:

Աղդամի մզկիթի մուտքի դարպասի վերևում գրված է.

Առաջին տող՝ «Չկա այլ Աստված Ալլահից բացի,Մոհամմադ Ռասուլոլլահ, Ալի Վալիոլլահ»:

Երկրորդ տող՝ Բիսմիլլա ալ-Ռահման ալ-Ռահիմ(Հանուն Բարեգութ Աստծո)

Երրորդ տող՝ Ֆաթհ այա(Ֆաթհ սուրահի առաջին այա)

Չորրորդ տող՝ Նաջմ սուրահի 39-րդ այա

Հինգերորդ տող՝ Ապավինել Իմամ Ռեզային

Վեցերորդ տող՝ Հեջր սուրահի 92-րդ և 93-րդ այաներ

Աղդամի մզկիթի շիական ինքնությունը պահպանվել է նույնիսկ այդ տարածաշրջանում հայերի վերահսկողության ժամանակ, բայց Ադրբեջանում Թուրքիայի մեծ ազդեցությամբ ու միջամտություններով Աղդամի և Շուշիի մզկիթների ինքնությունն աղավաղվելու հետ կապված մտահոգությունները մեծացել են՛՛:

 

  • Կիսվել: