հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Եվս մի քաղաքացի այսօր Նորքի  հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք. ԱՆ

Եվս մի քաղաքացի այսօր Նորքի  հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք. ԱՆ

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ևս մի քաղաքացի այսօր Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

՛՛Ցանկանում ենք նշել, որ բժիշկները պացիենտների վիճակը կայունացնելու համար արել են ամեն ինչ, այդ թվում` սրտանոթային քրոնիկ հիվանդություններով, նախկինում մասնահատված թոքով և ուղեկցող այլ առողջական խնդիրներով քաղաքացիներին դուրս են բերել ծանր վիճակից՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: