չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Հորդորում ենք Թուրքիային ընդունել անցյալի իրողությունները․ ԵԺԿ

Հորդորում ենք Թուրքիային ընդունել անցյալի իրողությունները․ ԵԺԿ

ԵՄ ամենամեծ եւ իշխող Եվրոպական ժողովրդական կուսակցությունն (ԵԺԿ), ով 2015-ին մեր համատեղ ջանքերով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այսօր թվիտերյան պաշտոնական էջում իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Այսօր մենք համերաշխությամբ կանգնած ենք հայ ժողովրդի կողքին։

Մեր պարտականությունն է արժանապատվությամբ պահպանել նրանց հիշողությունը եւ պայքարել արդարության համար։

Մենք հորդորում ենք Թուրքիային ընդունել անցյալի իրողությունները եւ քայլեր ձեռնարկել իրական հաշտության ուղղությամբ՝ ճանապարհ հարթելով խաղաղ ապագայի համար»։

  • Կիսվել: