ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Եթե վաղը Սամվել Ալեքասանյանը նվեր տա, Երևանը մեծ հաճույքով կընդունի. Մարության

Եթե վաղը Սամվել Ալեքասանյանը նվեր տա, Երևանը մեծ հաճույքով կընդունի. Մարության

«Եթե վաղը Սամվել Ալեքասանյանը նվեր տա մեքենա կամ գույք, Երևան քաղաքը մեծ հաճույքով կընդունի այդ նվերը»,-այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պարզաբանելով Սամվել Ալեքսանյանի՝ իբրև թե Երևան քաղաքին մեքենաներ նվիրելու մասին աղմկահարույց հարցը:

Մարությանը, մասնավորապես, նշեց.

«Լրագրողը հարցրեց՝ արդյոք Սամվել Կարապետյանը նվե՞ր է տվել մեքենաներ Երևան քաղաքին, ես պատասպանեցի՝ ոչ, հաջորդ օրը մենք հրապարակեցինք նվիրատվություն արած ընկերություների և անձանց անունները, և այդ ընկերություների մեջ կար Ալեքս ընդ հոլդինգ ՍՊԸ-ն, հիմնադիրը՝ Հրաչյա Շառոյան, տնօրենը՝ Հայկ Իսրայելյան:

Եթե այսօր էլ ինձ հարցնեն՝ Սամվել Ալեքսանյանը նվե՞ր է տվել Երևան քաղաքին մեքենաներ, ես այսօր էլ կպատասխանեմ՝ ոչ: Եթե վաղը Սամվել Ալեքասանյանը նվեր տա մեքենա կամ գույք, Երևան քաղաքը մեծ հաճույքով կընդունի այդ նվերը:

Նաև եղավ հայտարարություն, որ նույն Սամվել Ալեքսանյանի այս մեքենաների դիմաց Երևանի քաղաքապետարանը տվել է Մեգա մոլին ավարտական ակտ: Իմ ձեռքում է հիմա Մեգա մոլին տրված ավարտական ակտը, որը տրվել է 20.09.2018 թ. և ստորագրվել է Կամո Արեյանի կողմից՝ մինչև իմ՝ քաղաքապետ դառնալը»:

  • Կիսվել: