հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Եթե Սերժ Սարգսյանն ինձանից գործարան է խլել, ես չեմ կարող նրա հետ լավ հարաբերություններ ունենալ. Խաչատուր Սուքիասյան

Եթե Սերժ Սարգսյանն ինձանից գործարան է խլել, ես չեմ կարող նրա հետ լավ հարաբերություններ ունենալ. Խաչատուր Սուքիասյան

Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել, նա ամեն ինչ արել է իր համար, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է գործարար Խաչատուր Սուքիասյանը:

Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանը, նրա խոսքով, դրական գործեր ևս արել է՝ պահպանել է ՀՀ սահմանները, ինչը պարտադրել է ՀՀ Սահմանադրությունը: Ինչ վերաբերում է երրորդ նախագահի հետ հարաբերություններին, գործարարն ասելէ.

«Եթե Սերժ Սարգսյանն ինձանից գործարան է խլել, ես չեմ կարող նրա հետ լավ հարաբերություններ ունենալ: Ես ասել եմ, որ նրա հետ ունեմ բարիդրացիական հարաբերություններ, ոչ թե՝ լավ: Ես նրա հետ այդ թեմայով զրույց եմ ունեցել, ու լավ եմ հիշում, թե ինչ եմ ասել»:

Անդրադառնալով նախկին նախագահի ղեկավարման տարիներին, գործարարը նկատել է.

«Երբ երկիրը կառուցվում էր, երբ նա Ղարաբաղից եկավ, ես նրան հիշում եմ: Նա իր բոլոր հին ընկերներին մոռացավ: Նա մոռացավ նույնիսկ նրան, ումից ընդունեց նախագահությունը: Խաբելը շատ վատ բան է: Եթե մարդը կարող է առաջին դեմքի մակարդակով սուտ խոսել, կործանված է և՛ այդ մարդը, և՛ այն միջավայրը, որտեղ նա ապրում է»:

  • Կիսվել: