երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Եթե Փաշինյանները գնում են որոշ ծնողների տները, նկարվում են. շատերը չգիտեն՝ դրանից հետո նրանք ինչ են ասում. Զոհվածի ծնող

Եթե Փաշինյանները գնում են որոշ ծնողների տները, նկարվում են. շատերը չգիտեն՝ դրանից հետո նրանք ինչ են ասում. Զոհվածի ծնող

Իշխանական պատգամավորները արշավ են սկսել,  իրար հերթ չտալով ներկայացնում են առևանգման ինչ որ դրվագներ. եթե իրենք այդպես հումանիստաբար ցանկանում են, որ որևէ երեխայի մազին չի կարելի կպնել, բայց ո՞նց  իրենք մեր երեխաների մազին չկպան, տարան, ուղիղ սպանեցին: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված  զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:

Նրա խոսքով, ի՞նչ է ստացվում. «Եթե մազին կպնում են, պետք է տանեն, կալանավորեն, բայց որ տարել, սպանել են մեր տղաներին ու մինչև հիմա պատասխան չեն տվել, թե ով է  մեղավոր... Ասել է՝ ես եմ մեղավոր, ես եմ պատասխանատու։ Մեղավորին ու պատասխանատուին տանում, ցմահ դատում են, ոչ թե թողում են դրսում, որ լրացուցիչ էլի հանցանքներ կատարի։ Մեր տղաների  սպանելուց հետո 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին նոր զոհեր եղան, Վարդենիսում էլի զոհեր ու այսպես շարունակ։ Այսինքն, այդ զոհերը երեխաներ չե՞ն, իսկ իրենց երեխային գցել են փողոցները, երեխա՞ է, ՔՊ-ականները բոլոր ձևերով մեկը մեկին հերթ չեն տալիս ներկայացնելու, թե այս հերոս տղեն, որ Ջաբրայիլն էր «ազատագրում» ու իր պատճառով 800-ից ավելի զոհ ունեցաք, ինքն անձեռնմխելի է՞»։

Ա. Ռոսոտմյանն ասաց, որ որևէ ակնկալիք չունի դատարանից, իրավապահ համակարգից, բայց ամեն ինչ անելու են հասնելու Գայանե Հակոբյանի ազատ արձակմանը։

Նա նշեց, որ իրենց չեն կարող լռեցնել, իրենց շարքերն ամեն օր ավելանում են։

«Եթե նույնիսկ գնում են որոշ ծնողների տները, նկարվում են, շատերը չգիտեն, թե նկարվելուց հետո ինչ կարգի խոսակցություն է իրենց մեջ գնում, կամ ինչ ձևով են իրենք նկարվում։ Այն, ինչ տեսնում եք էկրանից այն կողմ, մի բան է, իրականությունն այլ բան է։ Բոլորն էլ մեղադրում են օրվա իշխանություններին։ Ուղղակի ծնողներ կան, որոնք չեն ուզում խոսել»,- ասաց Ա. Ռոստոմյանը։

Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, նրանց աջակցող քաղաքացիները մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին, ով կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։

  • Կիսվել: