երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եթե պարոն Թաթոյանին թվում է, որ իր կատարած աշխատանքը իրեն իրավունք է վերապահում քաղաքական հարցերում ինձ վրա հոխորտալ, նա չարաչար սխալվում է․ Կարապետյան

Եթե պարոն Թաթոյանին թվում է, որ իր կատարած աշխատանքը իրեն իրավունք է վերապահում քաղաքական հարցերում ինձ վրա հոխորտալ, նա չարաչար սխալվում է․ Կարապետյան

Այսօր ՄԻՊ-ի ելույթից հետո ես վերահաստատել եմ, որ մենք բարձր ենք գնահատում ՄԻՊ-ի փաստահավաք գործունեությունը, և ինքներս էլ օգտվում ենք այդ աշխատանքի արդյունքներից՝ միջազգային հարթակներում։ Այս մասին այսօր ԱԺ-ում, խոսելով ՄԻՊ Արման Թաթոյանի ելույթ մասին՝ կապված ՄԻՊ-ին մեդիատեռորի մեջ մեղադրելու հետ, ասաց ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:

Նա հավելեց, սակայն, որ ինքը խոսել է նաև խնդիրների մասին՝ վկայակոչելով 2 օրինակ։ 

Կարապետյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Ես խոսել եմ Հայաստանում ներքաղաքական համատեքստում պարոն Թաթոյանի տված գնահատականների անհամաչափության մասին, մասնավորապես ասել եմ, որ անհասկանալի է ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձի համար պատասխանատու հանել կառավարող ուժին՝ հարցնելով՝ իսկ ինչու էին բոլոր ոստիկանական ուժերը առաջնագծում։

Նաև ասել եմ, որ դեկտեմբերին իր մի շարք հայտարարությունները, թե իբր տեղի է ունենում սահմանազատման և սահմանազտման գործընթացներ, ավելացրել են այն տագնապները, որը մարդիկ զգում էին պատերազմի հետևանքով՛՛։

Նա հավելեց, որ իր դիտարկումները վերաբերում էին բացառապես ներհայաստանյան համատեքստին, մինչդեռ, նրա խոսքով, Թաթոյանը որոշել է, որ լավագույն մարտավարությունը արտաքին քաղաքական օրակարգերը հարցին խառնելն է:

՞՛Սրան ի պատասխան՝ պարոն Թաթոյանը փրփրեց ու որոշեց, որ լավագույն մարտավարությունը արտաքին քաղաքական օրակարգերը հարցին խառնելն է։ Նա զրպարտեց ինձ, թե ես ասել եմ, որ ինքը չպետք է բարձրաձայնի Ադրբեջանի կողմից կատարվողի վերաբերյալ։

Եթե պարոն Թաթոյանին թվում է, որ Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ իր և իր աշխատակազմի կատարած իրապես կարևոր փաստահավաք աշխատանքը իրավունք է ապահովագրում, որ նա քաղաքական հարցերում ինձ վրա հոխորտա, ապա նա չարաչար սխալվում է։ Պարոն Թաթոյան, Դուք Մարդու իրավունքների պաշտպանն եք, Դուք քաղաքական գործիչ չեք, զբաղվեք Ձեր գործով՛՛,-ասաց Կարապետյանը:

Հիշեցնենք, որ մինչ այդ Թաթոյանն ԱԺ-ում, ի պատասխան Կարապետյանի ելույթի, ասել էր. ՛՛Մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում Մարդու իրավունքների պաշտպանին: Տիկին Կարապետյան, լո՞ւրջ եք ասում: Բա ինչպե՞ս հասկանանք այն, որ մարդիկ պատերազմից հետո գտնվում էին տեղեկատվական բլոկադայի մեջ՛՛:

  • Կիսվել: