չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել կարող են փորձել ընդունվել ճեմարան. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել կարող են փորձել ընդունվել ճեմարան. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Եկեղեցագիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցողները կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան։ Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այսպես է պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` եկեղեցու վերաբերյալ հայտարարությանը։ 
 
«Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե, իհարկե , հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ»,- ասել է Մայր աթոռի դիվանապետը։
Նշենք, որ վարչապետը երեկ Տավուշում դպրոցականների հետ հանդիպմանը հայտարարել է, որ եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող է կուսակցություն ստեղծել ու դրա շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալել։
 

 

  • Կիսվել: